Արտաքին 9 ամիս առաջ - 23:46 18-12-2025

ԱՄՆ-ն «նվաստացուցիչ պայմաններ» է սահմանում բանակցությունների շարունակման համար, որոնք Իրանը չի ընդունի. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «նվաստացուցիչ պայմաններ» է սահմանում բանակցությունների շարունակման համար, որոնք Իրանը չի ընդունի՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժի ո՛չ նվաստացումը, ո՛չ էլ թուլությունը, հաղորդում է Mehr-ը։

Նա այս հայտարարությունն արել է չորեքշաբթի Թեհրանում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ականավոր գործիչների և կուսակցության քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։

Երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ նախագահը նշել է, որ Իրանը նախկինում բանակցել է Միացյալ Նահանգների հետ և պատրաստ էր համաձայնության հասնել, սակայն Վաշինգտոնը խափանել է գործարքը՝ դիմելով պատերազմի։

Իրանի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ բանակցությունների շարունակման համար նվաստացուցիչ պայմաններ է առաջարկում, որոնք, ըստ նրա, պատրաստ չէ ընդունել՝ ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի նվաստացումը և չի ընդունի թույլ և մասնատված երկիրը։

Իրանը չի ձգտում առճակատման, ընդգծել է Փեզեշքիանը, նշելով, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ռումբ չի մշակում և պատրաստ է ցանկացած տեսակի ստուգման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում