Արտաքին 4 տարի առաջ - 14:12 27-11-2021

Գոյություն ունեցող ՊՇՌ-թեստերը հայտնաբերում են կորոնավիրուսի նոր շտամը. ԱՀԿ

Գոյություն ունեցող ՊՇՌ-թեստերը կարող են հայտնաբերել կորոնավիրուսի նոր շտամը՝ omicron-ը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այս փաստը հաստատել է Virus Evolution Technical Advisory Group-ը: Փորձագետները շտապ խորհրդակցություն են անցկացրել, գրում է Life.ru-ն։

Փորձագետները պարզաբանել են, որ նոր տարբերակը տարբերվում է շատ արագ տարածվելու ունակությամբ։ Բայց այն դեռևս կարելի է հայտնաբերել թեստավորման ժամանակ S-գենի դուրսբերմամբ:

Նախօրեին ԱՀԿ-ն հայտարարել էր կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալու հետ կապված մտահոգության մասին։ Այն հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում։ Շատ արագ այն հայտնվել է նաև Եվրոպայում։ ԵՄ-ում արդեն գրանցվել է նոր շտամով վարակման առաջին դեպքը։ Երկրները շտապ կարգով փակում են Հարավային Աֆրիկայի հետ ավիահաղորդակցությունը։ Փորձագետները կարծում են, որ այս շտամը կարող է դառնալ ամենավտանգավորը։ Նրանք չեն բացառում, որ դրա համար կարող է նոր պատվաստանյութ պահանջվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան