Արտաքին 5 տարի առաջ - 12:03 22-06-2021

Հնդկական շտամը գրանցվել է ավելի քան 90 երկրում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն հայտարարել է, որ «դելտա» կորոնավիրուսը՝ կորոնավիրուսի հնդկական շտամը, գրանցվել է աշխարհի 92 երկրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ներկայումս մենք գիտենք, որ 92 երկրում կա դելտայի տարբերակը: Այդ տարբերակն ունի բարձր փոխանցելիություն»,- ասել է Կերկհովեն:

Ըստ նրա՝ «դելտա» կորոնավիրուսն աշխարհում իր արագ տարածվածությամբ խիստ մտահոգություն է առաջացնում ԱՀԿ-ում:

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը պաշտպանում են կորոնավիրուսի հնդկական շտամի բարդություններից, սակայն վարակից առավել արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է անցնել պատվաստման ամբողջ կուրսը և ստանալ պատվաստանյութի երկու չափաբաժինը:

Բացի դրանից՝ կազմակերպությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «դելտա» կորոնավիրուսը մահացության մակարդակի աճ է առաջացնում, թեև այդ հարցը դեռևս ԱՀԿ փորձագետների ուսումնասիրության առարկան է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»