Մամուլ 4 տարի առաջ - 08:00 27-11-2021

Ար­դյո՞ք 350 մի­լի­ոն դրա­մը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Կառավարության նախորդ՝ նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկը բավականին «մշուշոտ» է: Մասնավորաբար, կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Նշենք, որ, բացի նրանից, որ հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ (իսկ դրանք այս կառավարության օրոք գերակշիռ մեծամասնություն են կազմում), երկրորդ մասն էլ ընդհանրապես «գաղտնի» նշումով էր։

Կոմիտեում հարցի հիմնական զեկուցողը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է եղել: Սակայն գյուղատնտեսության աջակցության նպատակով տրամադրվող գումարը հատկացվել է ոչ թե ոլորտը համակարգող այդ նախարարությանը, այլ վարչապետի աշխատակազմին։ Հավելենք, որ սոցցանցերում կարծիքներ են շրջանառվում, որ այս հատկացումները ուղղակիորեն կարող են կապված լինել դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով