Արտաքին 4 տարի առաջ - 21:15 26-11-2021

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, որոնք Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի մաս են կազմում, հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփելիս։

«Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ հաշվի առնելու և հայտարարելու այն որոշումները, որոնք մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։

Սոչիում նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի