Ներքին 4 տարի առաջ - 17:16 24-11-2021

Քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում: Փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել արդյունավետ և ճկուն մոտեցումների կիրառմանը, ուսուցիչների գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ներդրմանը, հանրակրթության ոլորտում ծախսերի, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնք հաշվի առնելով էլ այն կլրամշակվի:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրակրթության ոլորտում շարունակական և արդյունավետ բարեփոխումները՝ ընդգծելով, որ կրթության որակի բարձրացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով