Ներքին 4 տարի առաջ - 16:11 09-06-2022

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կկատարվեն

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 14 հարց։ Նիստում քննարկվում էր «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը։

Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը։ «Այս պահին գործող օրենքով ապահովված չեն ոլորտը կարգավորող ՀՀ Կառավարության՝ մեկ տասնյակից ավելի գործող որոշումների լիազորող նորմերը, և արդյունքում Կառավարության որոշումները բարեփոխելու հնարավորությունները սահմանափակված են։
Միաժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ Կառավարության՝ 21-26թթ․-ի ծրագրով նախատեսված այլ բարեփոխումներ ունենք իրականացնելու, ենթաօրենսդրական ակտեր մշակելու, որոնց համար նույնպես պետք է ապահովված լինեն իրավական հիմքեր լիազորող նորմեր։ Այսպիսով՝ այս նախագծով, ըստ էության, մենք առաջարկում ենք սոցիալական աջակցման ոլորտում մի շարք հրատապ խնդիրների կարգավորման և սոցիալական կարգավորումների բարեփոխման համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծել», - ասաց Աննա Ժամկոչյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան