Արտաքին 4 տարի առաջ - 20:09 23-11-2021

Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել. Սելահաթթին Դեմիրթաշ

Թուրքիայում ավելի քան երեք տարի անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը թուրքական Artı TV-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Դեմիրթաշն ընդգծել է, որ պետության ներսի ուժային կենտրոններն այլևս չեն աջակցելու Էրդողանին և չեն դառնալու նրա հանցակիցը։

ԺԴԿ-ի նախկին առաջնորդը խոսել է նաև «հետէրդողանական» Թուրքիայում նոր կառավարման համակարգի կառուցման գործում քրդերի և կուսակցության հնարավոր դիրքորոշման մասին։

«Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դիրքավորված է գործող դաշինքներից դուրս։ Ո՛չ ընտրական գործընթացի ժամանակ, ո՛չ ընտրություններից հետո ԺԴԿ-ն ու քրդերը տրիբունայից չեն հետևելու, թե ինչ է կատարվում։ Ընդհակառակը՝ կուսակցությունը՝ որպես քաղաքականության կառուցողական տարր, լինելու է այդ գործընթացի կենտրոնում։ Չի կարելի թույլ տալ, որ, ինչպես մեկ դար առաջ, երբ հանրապետությունը գրեթե նորից էր կառուցվում, քրդերը և մյուս հատվածները կրկին դուրս մղվեն և անտեսվեն»,-ասել է Դեմիրթաշը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով