Արտաքին 4 տարի առաջ - 10:12 23-11-2021

Բայդենը Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում առաջարկել է հանրապետական ​​Փաուելի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 22-ին Ջերոմ Փաուելի թեկնածությունը ներկայացրել է Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում՝ երկրորդ քառամյա ժամկետով։

Փաուելն այժմ հնարավորություն կունենա ավարտին հասցնելու ԱՄՆ ֆինանսավարկային քաղաքականության ամենանշանակալի վերանայումը 1970-ականներից ի վեր: Նախագահը երկարաձգել է Փաուելի լիազորությունները, որը ժամանակին խիստ քննադատության էր ենթարկվել Դոնալդ Թրամփի կողմից՝ նրա նախագահության օրոք, ասվում է «Ամերիկայի ձայնի» հրապարակման մեջ։

Ըստ Սպիտակ տան, Լեյլ Բրեյնարդը, որը Դաշնային պահուստային համակարգի նախագահի հիմնական թեկնածուներից է, կդառնա փոխնախագահ։

Ջերոմ Փաուելը 68 տարեկան է: Նրա թեկնածությունը պետք է հաստատվի Սենատի կողմից, որն այժմ վերահսկում են դեմոկրատները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան