Ներքին 4 տարի առաջ - 23:54 22-11-2021

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք են տեղափոխվել խաչքարեր ու ճարտարապետական բեկորներ

Տարբեր տարիներին Լոռի բերդ խոշորացված համայնքի տարածքում (ներառում է Լոռի բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը) ցաք ու ցրիվ գտնվող խաչքարերը և ճարտարապետական բեկորները տեղափոխվել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք։

Այդ մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Խաչքարերն ու պատմական բեկորները կցուցակագրվեն, կենթարկվեն մասնագիտական ուսումնասիրության և կնախապատրաստվեն ցուցադրության «Լոռի բերդի» այցելուների համար։

Մինչև արգելոցի տարածք տեղափոխելը բազմիցս արձանագրվել էին այդ խաչքարերի ու բեկորների կոտրման ու գողության դեպքեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»