Ներքին 2 տարի առաջ - 21:36 25-09-2024

Գնել Սանոսյանը մասնակցել է Լոռի Բերդ համայնքի համայնքային կենտրոնի նորամուտի արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Լոռի Բերդ համայնքի համայնքային կենտրոնի նորամուտի արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ատեփանավան եւ Տաշիր համայնքների ղեկավարներ Արմեն Գրիգորյանը եւ Էդգար Արշակյանը, Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Համայնքային կենտրոնը վերակառուցվել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ, կառուցվել է նաև երկրորդ հարկ:Պայմանագրային արժեքը 162 մլն դրամ է:

Նախարարը Լոռի Բերդի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի,աշխատակազմի և ավագանու մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում շնորհավորել է նորամուտի կապակցությամբ և նշել, որ համայնքային կենտրոնների և քաղաքացիական սպասարկման գրասնյակների պայմանների բարելավումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։

Սանոսյանն ընդգծել է, որ տարեցտարի համայնքներին տրվող դոտացիաների ավելացումը ևս մեծ դերակատարություն ունի տարբեր ծրագրերի առավել արդյունավետ իրականացման հարցում։ Համայնքի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, նախարարին և մարզպետին, ՀՏԶՀ-ին համայնքի նկատմամբ ցուցաբերած մշտական հոգածության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի