Ներքին 4 տարի առաջ - 14:37 22-11-2021

Մեր քաղաքական օրակարգում միայն մեկ գլխավոր հարց կա՝ «կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը»․ Շարմազանով

Սա բացարձակապես շինծու մեղադրանք է, հերթական խղճուկ մեղադրանքն է և ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի խղճուկ, հողատու վարքագիծը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնա;ով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին։

«Մենք տեսնում ենք, որ Սյունիքի շուրջ տեղի են ունենում ոչ հայանպաստ, դավադիր գործողություններ, և հասարակության ուշադրությունը շեղելու հերթական մանևրն է իրականացնում այս խղճուկ իշխանությունը»,–ասաց նա։

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, այդ թվում՝ կալանավորվելուց, եթե դա կօգնի Սյունիքին ու Արցախին։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը բազմիցս է նշել, որ պատրաստ է դրան։ «Բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը, շարժվում է թուրք–ադրբեջանական օրակարգով»,–ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ իրենց ներքաղաքական օրակարգում մեկ գլխավոր հարց կա՝ այս «կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը»։ «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետականակենտրոն ուժերի հետ, որոնք սպասարկում են ՀՀ շահը և առանց որևէ տողատակերի գտնում են, որ այս աղետալի վիճակից դուրս գալու առաջին ճանապարհը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում