Ներքին 5 տարի առաջ - 10:38 13-05-2021

Կառավարության նիստի օրակարգում 50 հարց է, որից 42-ը չի զեկուցվում, 3 հարց էլ գաղտնի է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 13-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 50 հարց, որից 42-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին, «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը հաստատելու մասին և այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով