Արտաքին 4 տարի առաջ - 19:26 20-11-2021

Պենտագոնի ղեկավարը նշել է ԱՄՆ-ի ամենակարեւոր մարտահրավերները

Կորոնավիրուսային համաճարակը և Իրանը Միացյալ Նահանգների գլխավոր մարտահրավերներից են։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ելույթ ունենալով Բահրեյնի մայրաքաղաքում Manama Dialogue համաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում է միջոցառման կայքը։

«Ես կցանկանայի նշել չորս ամենակարևոր մարտահրավերները, որոնց մենք բախվում ենք։ Դրանք են՝ համաճարակը, կլիմայի փոփոխությունը, ահաբեկչությունը և Իրանը», - ասել է Օսթինը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է լուծել Իրանի հետ միջուկային գործարքի հարցը, սակայն պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։

Նախօրեին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հանդիպել է Օսթինի հետ, ով մեկ ամիս առաջ Կիևում էր և վստահեցրել, որ Վաշինգտոնը հավատարիմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարին։

Նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանի անսովոր ռազմական գործողություններին Ուկրաինայի սահմանների մոտ։

«Մենք հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունը Ռուսաստանի ապակայունացնող գործունեության և ավելի մեծ թափանցիկության մեր ցանկության վերաբերյալ», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան