Արտաքին 5 տարի առաջ - 20:30 16-10-2021

ԱՄՆ-ն նշել է Պենտագոնի ղեկավարի՝ Վրաստան և Ուկրաինա կատարելիք այցի նպատակը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս հանգստյան օրերին կայցելի Վրաստան, Ուկրաինա, Ռումինիա և Բելգիա։ Վերջին երկրում նա կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը: Այս մասին հաղորդվում է Ամերիկյան պաշտպանության դեպարտամենտի պաշտոնական կայքում:

«Պաշտպանության նախարարությունը հետևողականորեն աջակցել է իր եվրոպացի դաշնակիցներին և գործընկերներին՝ ի դեմս Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների Սևծովյան ճգնաժամային տարածաշրջանում», - ասված է հաղորդագրության մեջ:

Վրաստանում Օսթինը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Խուանշեր Բուրչուլաձեի հետ՝ «վերահաստատելու ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» և ընդգծելու երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևորությունը «տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրների լուծման գործում»:

Ուկրաինայում Պենտագոնի ղեկավարը բանակցություններ կվարի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի հետ: Նշվում է, որ այս հանդիպումը թույլ կտա քննարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ Ուկրաինայի առաջընթացը:

Բելգիայում պետքարտուղար Օսթինն անձամբ կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը, որտեղ նա կհանդիպի դաշինքի իր գործընկերներին և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»