Արտաքին 4 տարի առաջ - 18:57 19-11-2021

Նույնիսկ պատվաստումների հակառակորդներն են հասկանալու, որ կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ մահանան. Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ պատվաստումների հակառակորդները կա՛մ պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ, կա՛մ մահանան։ Այս մասին վարչապետը հայտարարել է Kossuth-ի եթերում։

Նրա խոսքով՝ մարդիկ շուտով ստիպված կլինեն լուրջ ընտրություն կատարել:

«Ի վերջո, բոլորը պետք է պատվաստվեն. նույնիսկ պատվաստումների հակառակորդներն են հասկանալու, որ իրենք կա՛մ պատվաստվելու են, կա՛մ մահանալու։ Ուստի բոլորին կոչ եմ անում օգտվել այս հնարավորությունից»,- ասել է Օրբանը։

Միաժամանակ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հունգարիան այժմ պայքարում է կորոնավիրուսային վարակի չորրորդ ալիքի դեմ։ Ամենադժվարը դեռ առջևում է, համոզված է Օրբանը։

«Եթե բոլորը պատվաստված լինեին, ապա Հունգարիայում COVID-19-ի չորրորդ ալիքը չէր լինի կամ ավելի շատ փոքրի նման կլիներ»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

Ինքը՝ Օրբանը, հավելել է, որ երկրորդ պատվաստումից հետո երրորդ դեղաչափով է պատվաստվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով