Արտաքին 3 տարի առաջ - 15:11 26-01-2023

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են։ Այս մասին Դարմանինը ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ, որտեղ նա ներկայացրել է Ֆրանսիայի նախագահին և կառավարությանը։

Ֆրանսիացի նախարարի խոսքերն իր թվիթերյան էջում մեջբերել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը։ «Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են, հայտարարել է Ժերալդ Դարմանենը՝ ներքին գործերի նախարարը, որը ներկայացրել է նախագահին եւ կառավարությանը CCAF-ի ամենամյա ընթրիքին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին, որոնց հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան