Ավելին 4 տարի առաջ - 17:31 18-11-2021

Վանաձորի թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս Երևանում և ՀՀ մարզերում

Հիմնադրման 90-ամյակի առթիվ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով է ներկայանում Հայաստանի տարբեր քաղաքներում:

Թատերախումբը նոյեմբերի սկզբին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում ներկայացրել է «Լինում է, չի լինում» բեմադրությունը, որը հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել: Խաղացել են նաև Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումը, իսկ նոյեմբերի 26-ին Արտաշատի թատրոնում հանդես են գալու Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» բեմադրությամբ, որը նվիրված է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ խոնարհումի խոսք է Արցախյան 44-օրյա պատերազմում ընկածներին:

«Սա դասական ստեղծագործություն է: Կարծում եմ՝ հատկապես մեր օրերում այն շատ անհրաժեշտ է և արդիական ուղերձներ ունի: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի գրեթե բոլոր տղամարդ դերասանները և երեք դերասանուհի, ընդգրկվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարդան Գևորգյանը, որը մարմնավորում է Գագիկ թագավորին»,- նշում է թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ու հավելում, որ այժմ թատրոնում աշխատում են ամանորյա ներկայացման վրա:

Բեմադրվում է Սամվել Խալաթյանի «Ալաբալանիցան»: Ռեժիսորն Արամ Մխիթարյանն է: Զբաղված են թատրոնի երիտասարդ և միջին սերնդի դերասանները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան