Ներքին 4 տարի առաջ - 23:09 17-11-2021

Սա արդեն իշխանության համար պայքար չէ, սա իրավիճակից դուրս գալու տարբերակ է․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքականությունը ունենում է ինչ-որ տրամաբանություն, երբ տրամաբանությունը վերանում է, սկսվում է քաոս, ինչը հիմա կա Հայաստանում ու այդ քաոսը գնալով խորանալու է:

Ներկայիս Հայաստանի վարչակարգն, ըստ բնակիչ-սպառողների մի զանգվածի, ուներ որոշակի տրամաբանություն՝ թշնամուն զիջումների են անելու, բացելու են խաղաղության էջ, զինվորներն էլ չեն զոհվելու ու կյանքը հունի մեջ կմտնի, մի խոսքով ԱՊԱԳԱ ԿԱ:

Երբ խաղաղություն չի հաստատվում, զինվորները զոհվում են, ճանապարհները չեն բացվում, թշնամին օր-օրի լկտիանում է, Արևմուտքը չի օգնում, Հյուսիսը չի վստահում, Հարավը դեմոկրատական չի ու սանկցիաների տակ է, կառավարման համակարգը գնալով ավելի է խրվում քաոսի մեջ, ապա կորում է իրականությունն տրամաբանորեն ընկալելու վերջին նշույլները:

Նույնը վերաբերվում է պաշտոնական ընդդիմությանը. «կգա ժամանակ, մի բան կանենք ...»: Ժամանակը եկել է: Այս փուլում պաշտոնական ընդդիմությունը պետք է գոնե մեկ քայլ կատարի, դադարել այս ամենին ՄԱՍՆԱԿԻՑ լինել:

Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր: Փոփոխություններ են պետք ու դրա համար հիմա է պետք ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ առաջացնել:

Սա արդեն իշխանության համար պայքար չէ, սա իրավիճակից դուրս գալու տարբերակ է: Ցանկացած նոր կառավարություն ժամանակավոր է, ցանկացած քայլ նույնպես ժամանակավոր է, մենք առհասարակ մտել են ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ռեժիմի մեջ ու այդ «ժամանակավոր» բառը մեզ երկար ժամանակ է ուղեկցելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան