Ներքին 4 տարի առաջ - 21:08 17-11-2021

ԵԺԿ-ն կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ մտահոգված է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների հետևանքով ստեղծված իրադրության առնչությամբ:

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանխախտումները: Միանշանակ կերպով չենք ընդունում, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը կարող է միջոց հանդիսանալ՝ տարածաշրջանում հասնելու քաղաքական նպատակների»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: ԵԺԿ-ն նշել է, որ կենսական անհրաժեշտություն են միջազգային կանխարգելիչ մեխանիզմները և ռազմական գործողությունների միջազգային հետաքննությունը, այդ թվում և համապատասխան պատժամիջոցների կիրառումը ագրեսորների նկատմամբ:

«Տարածաշրջանում տևական խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցային լուծման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա»,- նշվում է ԵԺԿ հայտարարության եզրափակիչ հատվածում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի