Ներքին Արտաքին 5 տարի առաջ - 10:53 06-06-2021

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին հայկական կողմի տարածած հաղորդագրությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին իրավիճակը հանգիստ է։ Ըստ նախարարության՝ հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը շաբաթ օրը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային ուղղությամբ:

«Սահմանին իրավիճակը հանգիստ է: Հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հերթական սադրանքն է՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը», - հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգահլին՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր սահմանը հատելու փորձ կատարելիս վեց հայ զինվորների բերման ենթարկելու մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վեց զինվորները գերեվարվել են, երբ «նրանք Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գտնվող ՀՀ զինված ուժերի զորամասի պահպանվող տարածքում ինժեներական աշխատանքներ էին իրականացնում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի