Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:12 17-11-2021

Իսրայելը ռադիոէլեկտրոնային պայքարի երկու համակարգ է ներկայացրել

Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը երկու նոր հավելումներ է ներկայացրել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի իր պորտֆելում, որոնք նախատեսված են ցամաքում և ծովում մի շարք սպառնալիքներից պաշտպանվելու համար: Scorpius համակարգի վերջին տարբերակները հիմնված են էլեկտրոնային սկանավորմամբ ակտիվ մատրիցայի (AESA) տեխնոլոգիայի վրա, որն օգտագործում է դրա տարբեր առավելությունները՝ ընկերության պնդմամբ, թե՛ ցամաքում, թե՛ ծովում փափուկ ոչնչացման նոր տեսակի ապահովման համար:

IAI-ն Scorpius G (ցամաքային) և Scorpius N (ռազմածովային նավատորմի) նոր համակարգերի մասին պաշտոնապես հայտարարել է նոյեմբերի 11-ին:

Վերջին արտադրանքները հիմնված են երկու նախորդ Scorpius SP (ինքնապաշտպանություն) և SJ (հակախլացուցիչ) նավատորմային մոդուլներում, ինչպես նաև Scorpius T.-ի ցամաքային ուսումնական տարբերակում օգտագործված տեխնոլոգիաների վրա, գրում է The War Zone-ը։