Լիլիթ Բասյանը շարունակում է չթաքցնել իր երջանկությունը։
Նա
Instagram-ի իր էջում սիրելիի հետ նոր տեսանյութ է հրապարակել՝ կրկին ուշադրություն հրավիրելով իր անձնական կյանքի վրա։
Ավելի վաղ Բասյանը խոսել էր իր նոր սիրո մասին՝ խոստովանելով, որ տարիներ շարունակ երազել է հենց այդպիսի մարդու հանդիպելու մասին։
«Նրա կողքին հոգիս ճանաչելու էր մի զգացում։ Հարազատ տան զգացումը։ Երբ կողքիդ մարդ կա, որի ներկայությամբ այլևս պետք չէ վախենալ, պետք չէ սիրուն արժանանալ»,- գրել էր նա։