Ավելին 4 տարի առաջ - 21:22 16-11-2021

Ամերիկացի գիտնականները պատմել են վիտամինի մասին, որը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից

ԱՄՆ Դելավերի համալսարանի մասնագետները պարզել են, որ վիտամին B12-ը կարող է ազդել Ալցհեյմերի հիվանդության զարգացման վրա։ Այս մասին հաղորդվում է Express պարբերականի նյութում։

Ըստ ԱՄՆ-ի հետազոտողների՝ Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդների մոտ առկա են ամիլոիդ բետա սպիտակուցների կուտակումներ: Այս միացությունները, ինչպես նշում են գիտնականները, թունավոր ներգործություն են ունենում նեյրոնների վրա: Հիվանդները զգում են էներգիայի նվազում, իսկ հետո տեղի է ունենում շարունակական կաթվածը:

Գիտնականները փորձարկում են անցկացրել սովորական անձրևորդերի վրա։ Սնելով նրանց վիտամին B12-ի բարձր մակարդակով E. coli բակտերիաներով, որդերը լրացուցիչ պաշտպանություն են ստացել կաթվածաբեր այս ազդեցության դեմ:

Հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Ջեսիկա Թանիսն ավելացրել է, որ ուսումնասիրությունները հաստատել են B12-ի օգտակար ազդեցությունը այս վիտամինի պակաս ունեցող որդերի վրա:

Գիտնականները վստահ են, որ այս հայտնագործությունը բեկում է բժշկության մեջ: Ապագայում նախատեսվում է փորձեր անցկացնել մկների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»