Արտաքին 5 տարի առաջ - 13:13 09-10-2021

Գիտնականները գնահատել են COVID-19-ի կապը Ալցհեյմերի հիվանդության հետ

Գիտնականները գտել են ընդհանուր գեն Ալցհեյմերի հիվանդության և COVID-19-ի համար: Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ միևնույն OAS-1 գենը կարող է առաջացնել ինչպես անձի կոգնիտիվ խանգարումներ, այնպես էլ խորացնել կորոնավիրուսային վարակի ընթացքը: Միևնույն ժամանակ, այս գենի կրողների դեպքում COVID-19-ով վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու ռիսկը 20 տոկոսով մեծանում է:

Ռուս փորձագետները, մեկնաբանելով իրենց ամերիկացի գործընկերների եզրակացությունները, կարծում են, որ դա զարմանալի չէ: Տարբեր հիվանդությունների ընդհանուր գենը սովորական երևույթ է: Այն հանդիպում է նյարդաբանության, սրտաբանության, էնդոկրինոլոգիայի և այլնի մեջ: Մարդու օրգանիզմն ունի ընդհանուր առմամբ 20 հազար գեն: Ընդ որում, գործընթացները, որոնք նրանք պետք է վերահսկեն, հարյուր հազարավոր են: Ուստի հասկանալի է, որ յուրաքանչյուր գեն կատարելու է տարբեր ֆունկցիաներ և պատասխանատու է լինելու միանգամից մի քանի խնդիրների կամ «վնասվածքների» համար:

Իսկ ահա գերիատ Յուրի Կոնևը համաձայն չէ ո՛չ ամերիկացիների, ո՛չ իր ռուս գործընկերների հետ: Նա կարծում է, որ կորոնավիրուսը և Ալցհեյմերը տարբեր գործընթացներ են: Եվ եթե երկրորդը ժառանգական հիվանդություն է և կապված է որոշակի սպիտակուցների արտադրության հետ, ապա COVID-19-ի դեպքում բոլորովին այլ գործընթացներ են և ոչ մի կերպ կապված չեն սպիտակուցների փոխարինման հետ: Կոնևի խոսքով, այս երկու հիվանդությունները նույնն է, թե «անգինան կապել ոտքի կոտրվածքի հետ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»