Արտաքին 4 տարի առաջ - 18:54 16-11-2021

Թուրքիայում ձերբակալվել է Հայիթիի նախագահի սպանության կասկածյալը

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են այս տարվա հուլիսին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ կասկածվողներից մեկին։ Այս մասին երեկ հայտարարել է Հայիթիի արտգործնախարար Կլոդ Ժոզեֆը։

«Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա թուրք նախարար, իմ ընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ և երախտագիտություն հայտնեցի Թուրքիային Սամիր Հանդալի ձերբակալության համար, որը նախագահի սպանության մեջ կասկածվողներից մեկն է»,- գրել է Ջոզեֆը Twitter-ում։

Reuters-ի տվյալներով՝ Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող Հանդալը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ ԱՄՆ-ից Հորդանան ուղևորվող ինքնաթիռը նստելիս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»