Արտաքին 5 տարի առաջ - 09:58 12-07-2021

Հայիթիի նախագահի սպանության կասկածյալները հայտարարել են, որ նրան սպանելու մտադրություն չեն ունեցել

Հայիթիի նախագահ Ժովենել Մոեզի սպանության մեջ կասկածվողները քննիչներին հայտնել են, որ պետության ղեկավարին սպանելու նպատակ չեն ունեցել, հաղորդում է Reuters-ը:

Ըստ նրանց՝ իրենք մտադիր էին կալանավորել քաղաքական գործչին և նրան տանել ազգային պալատ՝ հանրապետության նախագահի պաշտոնական նստավայր:

Ավելի վաղ Հայիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել էր, որ Մոեզին խոշտանգել են սպանությունից առաջ:

Հիշեցնենք, որ Ժովենել Մոեզը սպանվել է հուլիսի 7-ի գիշերն իր մասնավոր նստավայրի վրա կատարված հարձակման արդյունքում, իսկ կինը՝ Մարտին Մոեզը, ծանր վիրավորվել է: Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել վերջինիս մահվան մասին, սակայն Դոմինիկյան Հանրապետությունում Հայիթիի դեսպանությունը հերքել է այդ լուրը: Ըստ վերջին տվյալների՝ Հայիթիի առաջին տիկնոջը Մայամի են տեղափոխել բուժման նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան