Արտաքին 4 տարի առաջ - 12:37 16-11-2021

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հայտարարել է աշխարհում առաջին ոչ առևտրային քաղաքի ստեղծման մասին

Թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանը հայտարարել է աշխարհում առաջին ոչ առևտրային քաղաքի ստեղծման մասին, գրում է Arab News-ը։

Քաղաքն ամբողջ աշխարհում ոչ առևտրային հատվածի զարգացման մոդել և երիտասարդների ու կամավորական խմբերի, ինչպես նաև տեղական և միջազգային ոչ առևտրային կազմակերպությունների ինկուբատոր կդառնա:

Քաղաքի գլխավոր հատակագիծը ներկայացնում է մարդակենտրոն ժամանակակից թվային մեգապոլիս, որը անվտանգ շրջակա միջավայր կունենա և հարմար կլինի հետիոտների համար: Ընդհանուր տարածքի ավելի քան 44%-ը հատկացվելու է բաց կանաչ տարածքներին՝ կայուն զարգացմանը նպաստելու համար:

«Արքայազն Մոհամեդ բին Սալմանի ոչ առևտրային քաղաքում կլինեն ակադեմիաներ, քոլեջներ, դպրոցներ, համաժողովների կենտրոն, գիտության թանգարան և ստեղծագործական կենտրոն, որը գիտության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտի, ինչպիսիք են AI, IoT և ռոբոտաշինությունը, նորարարների հավակնություններին աջակցելու հարթակ կդառնա: Այստեղ կլինի նաև արվեստի ակադեմիա, պատկերասրահ, կատարողական արվեստի թատրոն, խաղահրապարակ, խոհարարական ակադեմիա և ինտեգրված բնակելի համալիր: Բացի այդ, քաղաքում կգործեն վենչուրային ընկերություններ և ներդրողներ, որոնք կաջակցեն և կինկուբացնեն նորարարական ձեռնարկությունները՝ ամբողջ աշխարհից ներդրումներ ներգրավելու համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող