Արտաքին 5 տարի առաջ - 22:20 10-05-2021

Իրանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները վերսկսկելու մասին

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան վերսկսել են դիվանագիտական բանկցությունները՝ երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունների կարգավորման, այնպես էլ տարածաշրջանի վերաբերյալ հարցերը»,- մեջբերում է Մեհր գործակալությունը Խաթիբզադեի խոսքերը:

Այնուհետև Խաթիբզադեն հոորդորել է սպասել բանակցությունների արդյունքին:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը սաուդյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Էր-Րիադը լավ հարաբերություններ է ակնկալում Իրանից: Իսկ ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն սատարել է թագաժառանգի հայտարարությունը:

2016 թվականին Էր-Րիադը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Այդ ժամանակ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը ցույցեր էին սկսվել Սաուդյան Արաբիայում շիա ուղղության ազդեցիկ աստվածաբան Շեյխ Նիմր-ան-Նիմրին մահապատժի ենթարկելու պատճառով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող