Ներքին 4 տարի առաջ - 23:11 15-11-2021

Սա նիկոլի անելանելիության հերթական խոստովանությունն է. Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելու վերաբերյալ.

«Ողբամ ապրողաց... կոչեմ մեռելոց։

Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարար... իրեն ճանաչում եմ դեռ «Հայ ասպետ» հեռուստախաղի օրերից, երբ որպես պատմության ուսուցիչ թիմ էր բերում մասնակցելու. ոչ մի վատ բան չեմ ուզում ասել, նույնիսկ լավը կարող էի ասել, եթե քպ-ում չլիներ:

Բոլորը ցնցված են այս անհեթեթ նշանակումից, բայց իրականում սա նիկոլի անելանելիության հերթական խոստովանությունն է՝ այդ մարդու այբուբենում մի քանի տառ կա, մյուսներին չի հավատում, թեև բոլոր շղթաներով պահում է իր կողքին, ու կազմած բառերը ոչ մի կերպ միտք չեն դառնում, նշանակած կադրերը վստահություն չեն ստեղծում.

-Այդպես է, նիկոլ, երբ դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, շրջապատում ես քեզ միայն ծափ տվողներով, պատեպատ մի խփվիր ու հետդ էլ անդունդը քաշիր մի ողջ ժողովուրդ ու երկիր... և չհասկանալով, որ դու ես փորել քո առջևի փոսը, վերջին ճիգերն ես անում ԳԱՀԻՆ մնալու...

Իսկ եթե իրեն հենց դրա համար են բերել, որ կործանի Երկիրը, մեղք է, որ իր տերերն իրեն չեն ասել, որ Հայքը հավերժ է, որքան էլ փոքրացած ու խեղճացած, բայց հավերժ է, նրա հավերժությունը իր լավագույն զավակների արյամբ է գնվել....

Իրադարձությունները մոտենում են իրենց «ցավոտ» ավարտին, բայց այնուհանդերձ սա շատ վտանգավոր իրավիճակ է, որովհետև ՆԱ արդեն գիտի, որ իշխանությունը կորցնելուց անգամ մեկ ժամ հետո, իր և իր մերձավորների հետ լինելու է ամենասարսափելին... ուստի իր հետ կկործանի ամեն ինչ, դրա համար էլ վերջին փամփուշտները անընդհատ տեղից տեղ է փոխում, փորձում հետաձգել անխուսափելին... իր ողորմելի վախճանը:

Բայց խոսքս հիմա իրեն չի ուղղված, այլ բանակում դեռ գործող նորմալ սպաներին՝ ձայն հանեք, գոնե ընդվզեք, թույլ մի տվեք այս աստիճան անպատվել հայոց բանակը... մի ամբողջ ազգ ձեզ է նայում, նա դեռ սիրում է իր բանակը, նա պատրաստ է ամեն ինչ տալու իր բանակին, շտապեք, պարոնայք սպաներ...

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի