Ավելին Ներքին 2 ամիս առաջ - 14:32 23-07-2026

Կյանքն ինձ սովորեցրեց ավելի շուտ մեծանալ. բլոգեր Էլիզ Մելիքյանի խոստովանությունն ու հոր՝ Արամի պատասխանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Էլիզ Մելիքյանը ինստագրամյան իր էջում հանդես է եկել չափազանց էմոցիոնալ, հուզիչ ու անկեղծ հրապարակմամբ: Նա ընտանեկան արխիվից հրապարակել է իր մանկության տարիներից մնացած միակ լուսանկարն ու կիսվել կյանքի դժվարությունների, վաղ մեծանալու և Աստծո օրհնության մասին խոհերով:

Լուսանկարին կից Էլիզը գրել է, որ վերջերս հաճախ է նայում այդ նկարին ու մտովի հետ գնում մանկության տարիներ.
«Վերջերս շատ եմ նայում էս նկարին… Ու ամեն անգամ մտածում եմ’ էս փոքրիկ աղջիկը ոչ մի պատկերացում չուներ, թե ինչ ճանապարհ էր անցնելու: Հիշում եմ իմ մանկության ամեն ինչը: Հիշում եմ լավ օրերն էլ, դժվար օրերն էլ: Հիշում եմ, թե ոնց կյանքը ինձ սովորեցրեց ավելի շուտ մեծանալ, քան կուզեի:

Եթե հիմա կարողանայի մի պահ հանդիպել էս փոքրիկ աղջկան, ոչինչ չէի փոխի: Ուղղակի կգրկեի ու կասեի. «Մի վախեցիր… Աստված քո կողքին ա լինելու ամեն քայլիդ: Դու դեռ չգիտես, բայց մի օր հետ կնայես ու կհասկանաս, որ ամեն դժվարություն քեզ բերել ա հենց էս կյանքին»:

Էսօր, երբ նայում եմ էս նկարին, միաժամանակ և’ տխրում եմ, և’ ժպտում: Տխրում եմ, որովհետև գիտեմ’ ինչ էր իրեն սպասվում: Ժպտում եմ, որովհետև գիտեմ’ ինքը կարողացավ անցնել դրա միջով: Ու ամեն օր շնորհակալ եմ Աստծուն… Նրա ուժի, Նրա սիրո ու Նրա շնորհի համար:
Հ.Գ. Իմ փոքր տարիքից մնացած միակ նկարն ա… ուզում եմ’ մնա էստեղ»,- խոստովանել է բլոգերը:

Էլիզի այս հուզիչ հրապարակումն անմասն չի թողել նաև նրա հայրիկին՝ Արամ Մելիքյանին: Նա մեկնաբանությունների բաժնում թողել է ջերմ ու օրհնանքով լի խոսքեր.
«Կուզեմ էտ փոքրիկ աղջկա կյանքում փայլի Տիրոջ լույսը իր կյանքի մնացյալ ամբողջ հատվածում»,- գրել է Արամ Մելիքյանը:

Հետևորդները նույնպես մեկնաբանությունների բաժնում դրական խոսքեր են ուղղել՝ նշելով, որ Էլիզի անցած ճանապարհն ու տոկունությունը լավագույն օրինակն են շատերի համար:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»