Արտաքին 4 տարի առաջ - 15:27 15-11-2021

Նորվեգիայում հայտնաբերվել է «Դելտա» շտամի նոր տարատեսակ

Նորվեգիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամի նոր տարբերակ։ Գիտնականները ենթադրում են, որ այն ավելի վարակիչ չէ, քան դրա մյուս տարատեսակները։ Այս մասին հայտնում է NRK հեռուստաալիքը։

«Մասնագետները կարծում են, որ այն ավելի վտանգավոր չէ, քան մնացածը, ինչպես նաև ենթադրում են, որ պատվաստանյութը հուսալիորեն պաշտպանում է նրանից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Դելտա» շտամի նոր տարատեսակը հայտնաբերվել է դեռևս հունիսին։ Դրանից հետո փորձագետները երկրի տարբեր տարածաշրջաններում արձանագրել են վիրուսի այս տարբերակով վարակվածության դեպքեր։

Նոր վիրուսը ստացել է AY.63 սեփական անվանումը: Առողջապահության ազգային ինստիտուտը նշում է, որ «Դելտայի» այս տարբերակի դեմ պատվաստանյութերի անարդյունավետության վերաբերյալ տվյալներ չկան, ուստի անհանգստանալու պատճառ չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում