Արտաքին 5 տարի առաջ - 15:04 05-07-2021

Հարբուխ և ուժեղ գլխացավեր. հայտնի են «Դելտա» շտամի ախտանշանները

Կորոնավիրուսի «Դելտա» հնդկական շտամով վարակվելիս պացիենտներն ունենում են ուժեղ գլխացավեր, բարձր ջերմություն, հարբուխ և աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Այս մասին Ura.Ru-ին հայտնել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Դ. Ի. Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի արբավիրուսների բաժանմունքի և կենսաբանության ու արբավիրուսների ցուցանմուշների լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Բուտենկոն:

Գիտնականի խոսքով, ախտանշանները տարբերվում են հիվանդության նախորդ բռնկումներից: Օրինակ՝ այլ շտամներով վարակվելիս պացիենտների մոտ հարբուխ չի չնկատվել:

«Ախտանշանները փոքր-ինչ փոխվել են. պացիենտներն առավել հաճախ ունենում են ուժեղ գլխացավեր: Սկզբում նկատելի են բարձր ջերմությունը, հարբուխը, որը գործնականում չի եղել համավարակի նախորդ բռնկումների ժամանակ, աղեստամոքսային տրակտի խանգարումները»,- ասել է նա:

Պրոֆեսորը նաև ընդգծել է, որ «Դելտա» շտամն առանձնանում է մեծ վարակելիությամբ. ավելի քիչ շփման դեպքում վարակները շատ են: Միևնույն ժամանակ, վիրուսի գաղտնի ժամանակահատվածը կրճատվել է. այն 4-5 օր է՝ երկու շաբաթվա փոխարեն:

Նրա խոսքով, դեռ վաղ է խոսել հնդկական շտամով վարակվելիս մահացության ավելի մեծ ցուցանիշի մասին: «Եթե դատենք Հնդկաստանի դեպքերով, ապա այնտեղ մահացության բարձր մակարդակը կապված է հատկապես գյուղական վայրերում բուժսպասարկման և նախազգուշական միջոցների բացակայության հետ, այն դեպքում, երբ բնակչությունն աչքի է ընկնում իր խտությամբ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան