Արտաքին 5 տարի առաջ - 20:22 27-06-2021

«Դելտա պլյուս» շտամի տարածման պատճառով հնարավոր է նոր լոքդաուն. ԱՀԿ

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Սոլովյով Live» YouTube-ալիքում հայտարարել է, որ կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամը (հայտնի է նաև որպես հնդկական շտամ) կարող է լոքդաունների նոր ալիք առաջացնել ամբողջ աշխարհում:

«Պետք է կարճ ժամանակում ջանքեր գործադրել, այլապես լոքդաուն կլինի»,- կարծում է Վույնովիչը:

Նա ասել է, որ ԱՀԿ-ն տագնապալի է համարում «դելտա պլյուս»-կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, քանի որ վարակի այս տարբերակի դեպքում մարդու օրգանիզմի բջիջները մի քանի անգամ շատ են վնասվում: Միևնույն ժամանակ, աճում է նաև այն մարդկանց թիվը, ովքեր վարակվում են վիրուսակրից:

Վույնովիչի խոսքով, ԱՀԿ-ն առայժմ չի կարող ասել, թե երբ կսկսվի «դելտա պլյուս» կորոնավիրուսով վարակվածության թվի գագաթնակետը, քանի որ այս փուլում ամենօրյա վարակների թիվը շարունակում է աճել:

Վույնովիչը հատուկ նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների օգուտները. պատվաստումը կպաշտպանի հիվանդներին հիվանդության ծանր ձևից, ինչպես նաև կկանխի վիրուսի լայն տարածումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով