Արտաքին 5 տարի առաջ - 15:50 25-06-2021

Ռուսաստանում հայտնաբերվել է covid-19-ի «դելտա պլյուս» շտամով վարակման առաջին դեպքը

Սմորոդինցևայի անվան գրիպի գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Դարյա Դանիլենկոն հայտարարել է, որ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ «դելտա պլյուս»-ով վարակման առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է «Ֆոնտանկա»-ն:

«Դեպքը եզակի է և, ամենայն հավանականությամբ, ներմուծված: «Դելտա պլյուս»-ը եզակի դեպքերով արձանագրվել է նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում»,- ասել է նա:

Մասնագետի խոսքով, առայժմ վաղ է խոսել այդ շտամի վտանգավորության աստիճանի մասին:

«Այո, մենք գիտենք, որ նրա մոտ հայտնվել է մուտացիա S-սպիտակուցի 417-րդ դիրքում: Բայց բրազիլական և հարավաֆրիկյան տարբերակներում ևս կա նման մուտացիա: Եվ ըստ պացիենտների կլինիկական պատկերի, որոնց մոտ արձանագրվել է հենց «դելտա պլյուս» տարբերակը, դեռ հիմք չկա պնդելու, որ այն ավելի վտանգավոր կամ մահացու է, քան մյուս հայտնի շտամները»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան