Արտաքին 4 տարի առաջ - 15:04 15-11-2021

Թրամփը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող իր հյուրանոցը վաճառել է 375 մլն դոլարով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը պայմանագիր է ստորագրել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Trump International Hotel-ը 375 մլն դոլարով վաճառելու մասին: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ գնորդը Մայամիից CGI Merchant Group ներդրումային ընկերությունն է։ Շենքի ճակատից կհեռացվեն նախկին նախագահի ազգանվան ոսկե տառերը, իսկ հյուրանոցը կկառավարի Hilton Worldwide Holdings Inc ընկերությունը:

Պարբերականի աղբյուրի տեղեկատվությամբ՝ գործարքը կավարտվի 2022 թվականի առաջին եռամսյակում, քանի որ ԱՄՆ իշխանությունները ուսումնասիրում են Թրամփի կազմակերպության և դաշնային կառավարության միջև վարձակալության պայմանները, ինչպես նաև անցկացնում են շահերի հնարավոր բախմանը վերաբերող հետաքննություն։

Հինգաստղանի Trump International հյուրանոցը բացվել է 2016 թվականի սեպտեմբերին, Վաշինգտոնի կենտրոնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»