Ավելին 4 տարի առաջ - 23:44 12-11-2021

Մասկը վաճառել է Tesla-ի ևս մեկ բաժնետոմս գրեթե 700 մլն դոլարով

Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը վաճառել է ընկերության բաժնետոմսերի նոր մասը։ Այդ մասին ուրբաթ՝ նոյեմբերի 12-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով հրապարակված կարգավորող փաստաթղթերին:

Նշվում է, որ նախօրեին վաճառվել է էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան ընկերության 639737 բաժնետոմս 1056,03 դոլարից մինչև 1104,15 դոլար գնով։ Վաճառված բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմել է մոտավորապես 687 մլն դոլար։

Այս շաբաթվա սկզբին Իլոն Մասկը վաճառել է մոտ 5 միլիարդ դոլարի բաժնետոմս՝ օգտվելով ավելի վաղ ստացած օպցիոններից՝ որպես փոխհատուցման մաս։

Անցած շաբաթավերջին Մասկը խոստացել էր վաճառել Tesla-ի իր բաժնետոմսերի 10%-ը, եթե Twitter-ի օգտատերերը քվեարկեն նման քայլի օգտին։ Սոցցանցում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ նա պետք է իրականացներ այս փաթեթը։ Բաժնետոմսերի վաճառքի օգտին քվեարկել է հարցվածների մոտ 58%-ը։

Tesla-ի բաժնետոմսերը ուրբաթ օրը նախնական սակարկությունների ընթացքում կորցրել են 0,8 տոկոս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի