Սպորտ 4 տարի առաջ - 00:01 15-11-2021

Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց ԱԱ-2022 ընտրական փուլը՝ զիջելով Գերմանիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Գերմանիային:

Վերջին շրջանում առաջին անգամն էր, որ Հանրապետական մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր:

Մեկնարկային րոպեներին Գերմանիան տիրել էր նախաձեռնությանը և մի պահ անթերի գործեց հավաքականում իր նորամուտը նշող դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը: Հանդիպման 15-րդ րոպեին գերմանացիներն արագ հակագրոհով առաջ անցան հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կայ Հավերցը: Ամբողջ առաջին կեսում պայքարը ծավալվում էր Հայաստանի կիսադաշտում: Գերմանիան գրոհում էր, Հայաստանի պաշտպանվում: Խաղակեսի վերջնամասում` ավելացված րոպեին, սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Տարոն Ոսկանյանը և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Իլկայ Գյունդողանը:

Երկրորդ կեսի մեկնարկին Գերմանիայի ընտրանին խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը: Հանդիպման 57-րդ րոպեին տուգանային հրապարակում կանոնները խախտելու համար Գերմանիայի դարպասին նշանակվեց 11մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը (1:3):Մխիթարյանի սխալ փոխանցման պատճառով 65-րդ րոպեին Գերմանիան խփեց նաև 4-րդ գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Յոնաս Հոֆմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»