Սպորտ 3 տարի առաջ - 21:52 06-12-2022

ԱԱ-2022․ Սենսացիա․ Իսպանիայի հավաքականը դուրս մնաց՝ ճանապարհը զիջելով Մարոկկոյի հավաքականին

Շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ փուլը։

Հերթական խաղում մրցեցին Մարոկկոյի և Իսպանիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական ժամանակը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0։0։ Գոլ չգրանցվեց նաև լրացուցիչ ժամանակում։

Հաղթողը հայտնի դարձավ 11-մետրանոցներով։ Հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին մարոկկացիները՝ իրացնելով 3 մոտեցումներ։ Իսպանացիները վրիպեցին 3 մոտեցումներում․ գոլ չխփեցին Պաբլո Սարաբիան, Կառլոս Սոլերը և Սերխիո Բուսկետսը։

Այսպիսով, Մարոկկոյի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Պորտուգալիա - Շվեյցարիա զույգի հաղթողը։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան