Մամուլ 4 տարի առաջ - 23:54 14-11-2021

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խոսել շանտաժի, սպառնալիքի և ուժի լեզվով․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի մասով ունի իր առաջնահերթությունները և այդ խնդիրները լուծելու ճանապարհին իրեն իրավունք է վերապահում վարվել այնպես, ինչպես որ հարկն է համարում։

Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում լուծել է իր նվազագույն խնդիրը՝ դիրքավորվել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում, նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել և շարունակում է Հայաստանի հետ խոսել շանտաժի, սպառնալիքի և ուժի լեզվով։

Հայաստանի իշխանությունն ստեղծված իրադրությունում ավելի շատ ջանք գործադրում է իրականությունը քողարկելու, հասարակությանը ստով և կեղծիքով «կերակրելու», քան իրավիճակին համահունչ քայլեր ձեռնարկելու և մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու ու վերականգնելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով