Մամուլ 4 տարի առաջ - 09:36 11-11-2021

Փաշինյանը շուտով մեծ թատրոն է պատրաստում. ոմանք «ժերտվա» կգնան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները սրվել են։ Հարությունյանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ․ նրա մտերիմները հարցազրույցներ են տալիս Բաբայանի դեմ, փորձում են պատերազմի պատասխանատվության մեծ բաժինը դնել նրա ուսերին, մասնավորապես՝ որ Բաբայանն է համոզել Փաշինյանին իրականացնել Լելե-թեփեի հայտնի օպերացիան ու ձախողելով` կոտրել է բանակի ողնաշարը, ինչից էլ սկսվել է պարտությունների շարքը։

Վերջերս էլ Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանն է խոսել Սղնախի հայտնի օպերացիայի մասին, որով փորձ է արվել կանխել դեպի Շուշի ադրբեջանցիների ներթափանցումը, եւ մեղադրանքների սլաքը կրկին ուղղել է Բաբայանի կողմը։ Խնդիրն այն է, որ Արցախում կատաղի պայքար է, թե ով կխուսափի մատաղացու գառ դառնալուց։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շուտով մեծ թատրոն է պատրաստում. դա կլինի 44-օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, թե այլ ֆորմատով` պարզ չէ, բայց ոմանք «ժերտվա» կգնան։ Իշխանությունը կարծում է, որ պատերազմի պարտությունը, այսպես թե այնպես, չի մարսվելու, դա կուտակվելու է եւ ինչ-որ պահի ժողովրդին ոտքի է հանելու, ուստի հարկավոր է դժգոհությունը որոշակի հունով ուղղել եւ մեծ «շնաձկներ» մատուցել հանրությանը։ Միայն Օնիկ Գասպարյանի ու ԳՇ-ի վրա կուժնուկուլան կոտրելը չի ստացվի, հատկապես որ Գասպարյանը քաղաքական հալածյալ է դիտարկվում եւ պաշտոնանկությունից հետո հայտնվել է Քոչարյանի թիմում։

Ըստ այդմ, մեղավորներին պետք է փնտրել Արցախում՝ Արայիկ Հարությունյան-Ջալալ Հարությունյան-Սամվել Բաբայան եռանկյունում` ներկայացնելով, որ նրանք են եղել պատերազմի գլխավոր դերակատարները։ Արայիկ Հարությունյանն էլ որոշել է Սամվել Բաբայանին «մատաղացու» դարձնել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում