Արտաքին 4 տարի առաջ - 17:17 10-11-2021

Քնելու կատարյալ ժամը՝ ըստ գիտնականների

Ժամը 22-23-ը ընկած ժամանակահատվածում քունը զգալիորեն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել բրիտանացի գիտնականները։

Հետազոտությանը, որ հրապարակվել է Սրտաբանության եվրոպական ամսագրում, մասնակցել է 88 հազար կամավոր: Գիտնականները վեց տարի շարունակ կամավորների շրջանում հարցումներ են անցկացրել քնելու ժամի, դրա որակի և հիվանդությունների առաջացման դեպքերի վերաբերյալ: Արդյունքում նրանք, ովքեր պառկել են քնելու երեկոյան ժամը 22-23-ն ընկած ժամանակահատվածում, ցույց են տվել շատ ավելի լավ ցուցանիշներ։

«Չնայած մենք չենք կարող մեր հետազոտությունից պատճառահետևանքային կապի վերաբերյալ ենթադրություն անել, արդյունքները ցույց են տալիս, որ վաղ կամ ուշ քնելը կարող է ամենայն հավանականությամբ խախտել կենսաբանական ժամացույցը, ինչը բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի առողջության վրա: Քնելու ամենավտանգավոր ժամանակը կեսգիշերից հետո է: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ նման քունը նվազեցնում է առավոտյան լույսը տեսնելու հավանականությունը, որը «թարմացնում է» կենսաբանական ժամացույցը»,- ասել է հետազոտության հեղինակ դոկտոր Դևիդ Պլենսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»