Մամուլ 4 տարի առաջ - 08:46 10-11-2021

Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» կարգելվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում են սահմանափակումները։ Գրեթե բոլոր երկրներում իշխանությունները տարատեսակ արգելքներով ու սահմանափակումներով ստիպում են քաղաքացիներին պատվաստվել, քանզի համավարակի դեմ պայքարի միակ միջոցը դա են համարում։

Հայաստանում կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ։

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ տարեց մարդիկ, թոշակառուները այն թիրախային խումբն են, որոնք չեն կարողանում հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, իսկ վարակվելու դեպքում վերջիններս մոտ շատ բարձր է մահացության ցուցանիշը։ Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ արգելելով՝ կառավարությունը ցանկանում է զերծ պահել թոշակառուներին վարակվելուց։

Շուտով «Հայփոստ-ի ծառայություններից կկարողանան օգտվել միայն պատվաստված քաղաքացիները։ Բացի այդ, «Հայփոստ»-ի ծառայություններից օգտվում են նաեւ սոցիալական նպաստ ստացողները, որոնց մեծ մասը գրանցված աշխատող չէ, եւ վերջիններս կորոնավիրուսի համար հանդիսանում են թիրախային խումբ, շատ ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում արդյունքը լինում է անդառնալի։ Ստացվում է, որ չպատվաստված քաղաքացիները շուտով չեն կարողանա նաեւ թոշակ ու նպաստ ստանալ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան