Արտաքին 4 տարի առաջ - 19:07 08-11-2021

Եթե Հայաստանում որևէ ուժ ռևանշիստական միտումներ դրսևորի, կտեսնի մեր բռունցքը․ Իլհամ Ալիև

«Եթե Հայաստանում որևէ ուժ ռևանշիստական միտումներ դրսևորի, կտեսնի մեր բռունցքը»,- ինչպես փոխանցում է azatutyun.am-ը, Շուշիում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ելույթ ունենալով ադրբեջանցի զինվորականների առջև՝ Ալիևը նաև հայտարարել է․ - «Հայաստանն այսուհետ միշտ ապրելու է պարտված ազգի և պետության պիտակով»։

«Հայաստանն առասպելներ է հյուսել անհաղթելի հայկական բանակի մասին, և որտե՞ղ է հիմա այդ անհաղթելի բանակը», - նաև հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը, ով անցած օրերին հավաստիացնում էր, թե Բաքուն փակել է պատերազմի էջը և այժմ ցանկանում է խոսել միայն խաղաղության ու համագործակցության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով