Արտաքին 4 տարի առաջ - 13:56 08-11-2021

Գերմանիայում COVID-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել համավարակի սկզբից ի վեր

Գերմանիայում COVID-19-ով վարակման ռեկորդային դեպքեր են արձանագրել. ավելի քան 200 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով։ Այս մասին հաղորդել է DW-ն՝ հղում անելով Ռոբերտ Կոխի վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տվյալներին։

Հիվանդացության մակարդակը հասել է գագաթնակետին կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր։ Ընդ որում, նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ 197.6, սահմանվել էր 2020թ.-ի դեկտեմբերի 22-ին՝ դեռ պատվաստումներից առաջ։

Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերված նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 15500-ով, և երկուշաբթի օրը հիվանդացության ցուցանիշը կազմել է 201.1։

Հիվանդության աճ է նկատվում է ամբողջ երկրում, սակայն առավել տուժել են Սաքսոնիան, Թյուրինգիան և Բավարիան:

Գերմանիայի բնակչության մոտ 67%-ը՝ գրեթե 56 միլիոն մարդ, լիովին պատվաստված է, սակայն այդ թիվը տարբեր տարածաշրջաններում տարբեր է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի