Արտաքին 4 տարի առաջ - 21:01 06-11-2021

Վրաստանի արդարադատության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում Սաակաշվիլին ճաշում է

Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ճաշում է։

Նախարարության տվյալներով՝ կադրերում երեւում է, թե ինչպես է Սահակաշվիլին օրվա տարբեր ժամերին ուտում ու խմում։ Տեսանյութում երեւում է, որ քաղաքական գործիչը գտնվում է բանտի բուժկետում՝ շրջապատված բժիշկներով։

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն ասել էր, որ չի տեսել, որ իր հիվանդը բանտում ուտում է։

Վրաստանի նախկին նախագահը ազատազրկվել է հոկտեմբերի 1-ին՝ հայրենիք վերադառնալուց հետո։ Սաակաշվիլին իրեն «քաղբանտարկյալ» է անվանում, իսկ ձերբակալությունից հետո հացադուլ է անում։ Միաժամանակ Վրաստանում քաղաքական գործչի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնցից մի շարքում նա արդեն մեղավոր է ճանաչվել։ Իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել Սաակաշվիլիին, չնայած նրա բանտի մոտ ընդդիմության հետևողական բողոքներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի