Արտաքին 5 տարի առաջ - 23:32 30-08-2021

Վրաստանի արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթուղթը (ID-քարտը) անվճար կտրամադրի

Քվեարկության գործընթացին մասնակցությունն ապահովելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունն ակցիա է հայտարարում է․ սեպտեմբերի 1-ից՝ մեկ ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, անվճար կտրվեն անձը հաստատող փաստաթղթեր (ID- քարտեր), հայտնում է «Новости Грузия»-ն։

Հոկտեմբերի 2 -ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու. քաղաքացիները կընտրեն քաղաքապետեր և տեղակա խորհրդի պատգամավորներ՝ սակրեբուլո: Քվեարկության համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ:

Ակցիայի շրջանակներում քաղաքացիները կազատվեն ինչպես անձը հաստատող փաստաթղթի տրամադրման վճարից, այնպես էլ այս փաստաթղթի համար նախատեսված լուսանկարների վճարից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով