Արտաքին 4 տարի առաջ - 12:07 05-11-2021

Վիետնամում բժիշկները սխալմամբ 18 նորածնի պատվաստել են կորոնավիրուսի դեմ

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բժիշկները սխալմամբ 2-ից վեց ամսական 18 երեխայի պատվաստել են կորոնավիրուսի դեմ։ Նորածիններին պատահաբար Pfizer/BioNTech-ի պատվաստանյութ են ներարկել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Քաղաքային կլինիկաներից մեկում աշխատող բժիշկների այս կոպիտ խախտումը տեղի է ունեցել այս շաբաթ, սակայն միայն հիմա է հայտնի դարձել դեպքի մասին։ Պատվաստված փոքրիկներին տեղափոխել են Հանոյի ազգային մանկական հիվանդանոց։ Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն, սակայն նշում են, որ ոմանց ջերմությունը բարձրացել է, իսկ ներարկման տեղում կարմրություն ու թեթև այտուց է առաջացել։

Վիետնամի առողջապահության նախարարության ղեկավար Նգուեն Թան Լոնգը կոչ է արել ուժեղացնել պատվաստումներով զբաղվող բժիշկների աշխատանքի վերահսկողությունը և խոստացել է խստորեն պատժել մեղավորներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան