Արտաքին 5 տարի առաջ - 11:03 11-05-2021

Իտալուհուն սխալմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6 դեղաչափ են ներարկել

Իտալիայում 23-ամյա աղջկան սխալմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6 դեղաչափ են ներարկել, հաղորդում է Corriere della Sera թերթը: Իտալուհին բողոքում է գլխացավից և հոգնածությունից, աակայն իրեն պատվաստած բուժքրոջ դեմ հայց ներկայացնել չի պատրաստվում:

Աղջկան պատվաստումն արել են կիրակի Մասսա-Կարարա քաղաքում: Պատվաստումից հետո նրան տեղեկացրել են սխալի մասին: Իտալուհին խոստովանել է, որ վախեցել է, քանի որ հնարավոր հետևանքների մասին ոչինչ չգիտի: Այդ պատճառով նրան մեկ օր վերահոսկողության տակ պետք է պահեն:

Ընդգծվում է, որ Pfizer դեղամիջոցը մատակարարվում է սրվակներով, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 6 դեղաչափի համար: Աղջկան ներարկել են ամբողջ սրվակը: Ուսանողուհուն պատվաստել են, քանի որ նա հիվանդանոցում պրակտիկա է անցնում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»