Արտաքին 4 տարի առաջ - 09:45 05-11-2021

Աշխարհում 2021 թվականին գինու չափազանց ցածր արտադրություն է սպասվում

Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս տարի համաշխարհային գինու արտադրության ծավալը կկազմի 247.1-253.5 մլն հեկտոլիտր, որը գրեթե հավասար է 2017թ.-ի ռեկորդային ցածր ցուցանիշին։ Պատճառը՝ արտադրող-տարածաշրջաններից շատերում բնակլիմայական անբարենպաստ պայմաններն են։

Կազմակերպության տվյալներով, 2021թ.-ին, երրորդ տարին անընդմեջ, համաշխարհային արտադրության ծավալները միջինից ցածր կլինեն։ Սպասվում է, որ տարեկան ծավալն առնվազն 7%-ով ցածր կլինի վերջին 20 տարվա միջին ցուցանիշներից։

Տարվա արդյունքներով, Ֆրանսիան կարտադրի գրեթե մեկ երրորդով պակաս գինի, քան նախորդ տարի՝ ընդամենը մոտ 33 մլն հեկտոլիտր։ Պատճառը գարնանային սառնամանիքներն էին, նշում է «Կոմերսանտ»-ը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել